Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
27.02.2015 | 00:02

Քեզ պատկանող, բայց օտար մարդու փոխ տրված բանը կպահանջես, բայց ինչ-որ եղբայրդ քեզ պարտք է, այն կզիջես։ Թող ձեր մեջ կարիքավորներ չլինեն, և քո Տեր Աստվածը քեզ օրհնի այն երկրում, որ քեզ է տալու իբրև ժառանգություն, որպեսզի տիրես դրան։ Եթե ամեն կերպ լսես քո Տեր Աստծու ձայնը՝ պահես ու կատարես բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, քո Տեր Աստվածը կօրհնի քեզ, ինչպես խոստացել է քեզ։ Շատ ազգերի փոխ կտաս, բայց ինքդ պարտք չես վերցնի, բազում ազգերի կտիրես, բայց քեզ չեն տիրի։


Երկրորդ օրենք 15. 3-6

Դիտվել է՝ 1366

Մեկնաբանություններ